ԲՀԿ ղեկավարությունը չափազանց ծանր վիճակի մեջ է դրել կուսակցության որոշ անդամների և համակիրների: Չնայած նախնական պայմանավորվածությանը, որոշ մարդկանց անուններն այդպես էլ չեն հայտնվել ռեյտինգային ընտրացուցակներում:
Նրանց ներկայությունը ցանկալի չի եղել կուսակցության որոշ էլիտար թեկնածուների, և նրանք խնդրել են, որ իրենց խանգարող և ձայն փախցնող թեկնածուները չընդգրկվեն ռեյտինգային ընտրացուցակներ: Նման վարվելակերպն ավելի է մեծացրել անվստահությունը ԲՀԿ-ի և հատկապես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: